ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

«Մասնագիտական լուրջ մոտեցում է ցուցաբերվել»

«Մասնագիտական լուրջ մոտեցում է ցուցաբերվել»
01.12.2017 | 11:21

Այս խորագրի ներքո Հայաստանի նկարիչների միության ցուցահանդեսային համալիրի 1-ին հարկի ցուցասրահում նոյեմբերի 12-ին կայացավ երիտասարդական ցուցահանդես-փառատոնը: Կազմակերպիչներն էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան, ԵԳՊԱ ուսանողական խորհուրդը և ՀՀԿ երիտասարդական թևը: Ցուցահանդեսում բացման խոսքով հանդես եկավ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Հյուրերի թվում էին ՀԵՄ-ի նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, կերպարվեստ դասավանդող բուհերի ղեկավարներ:
Զրուցակիցս ԷԴՈՒԱՐԴ ԱՎԵՏԻՍՅԱՆՆ է, ԵԳՊԱ ուսանողական խորհրդի նախագահը և այս ցուցահանդեսի պատասխանատուն:


-Բավականին ներկայացուցչական է այսօր բացված այս նկարահանդեսի խորագիրը՝ «Մի կտոր կրակ»:
-«Մի կտոր կրակը» միջբուհական ուսանողական մրցույթ-փառատոն է, անցկացվում է արդեն ութերորդ անգամ: Բոլոր այն բուհերի ուսանողները, որոնք ունեն կերպարվեստի ֆակուլտետներ, ներկայացնում են իրենց արվեստը նկարիչների միությունում: Գեղանկարի, քանդակի և գրաֆիկայի անվանակարգերում կորոշվեն հաղթողները, որոնք էլ կստանան դրամական մրցանակներ: Մրցութային համապատասխան հանձնաժողովները ցուցադրության օրերին շրջելու են դահլիճում և որոշելու են փառատոնի հաղթողներին:
-Ներկայացրեք ցուցահանդեսը քիչ ավելի տեսանելի:
-Շուրջ 220 աշխատանք է այսօր ցուցադրվում, և այս դահլիճը լիովին համապատասխանում է նման ընդգրկուն ցուցահանդեսի պահանջներին: Ասեմ նաև, որ ամեն տարի և՛ ներկայացված աշխատանքների քանակն է ավելանում, և՛ որակն է բարձրանում: Այս ցուցահանդեսի էքսպոզիցիան իրականացրել են մասնակից բուհերի դասախոսները: Այսինքն մասնագիտական լուրջ մոտեցում է ցուցաբերվել:
-Ցուցահանդեսը նաև ճանաչողակա՞ն նշանակություն ունի:
-Անշուշտ: Չէ՞ որ տարբեր բուհերում սովորող ապագա կերպարվեստագետները ոչ միայն անձնապես են ծանոթանում, այլև իրենց ստեղծագործություններով:
-Ինքդ ի՞նչ աշխատանք ես ներկայացրել:
-Չհասցրի որևէ բան պատրաստել, խիստ զբաղված էի կազմակերպչական աշխատանքով:
-Իսկ մասնակից հաստատությունները որո՞նք են:
-ԵԳՊԱ-ն, մանկավարժական համալսարանը, Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջը, ԵԳՊԱ-ի Գյումրու մասնաճյուղը և Աբովյանի պետական քոլեջը:

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2937

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ